Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ամեն ինչ հասկանալի է դառնում, իր տեղն է ընկնում, երբ գիտակցում ենք, թե ով է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնողը

Ամեն ինչ հասկանալի է դառնում, իր տեղն է ընկնում, երբ գիտակցում ենք, թե ով է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնողը
06.05.2025 | 12:34

Տրագիկոմեդիան ուղեկցվում է բազմաթիվ հրեական խորհրդանիշներով, բեմից կերկերուն ձայներով Թորա են կարդում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վաղը՝ մայիսի 6 –ին, ժամը 19:00- ին, մյուս օրը, մայիսի 13- ին և 29- ին բեմադրվելու է «ԿԱՐԼ ՄԱՐՔՍ. ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» կենսագրական տրագիկոմեդիան : Այն հիմնված է Այնարս Կամոլինշի «Բողոքներ» ռադիոներկայացման վրա: Պիեսի և բեմադրության հեղինակը Հայկ Կարապետյանն է (Լատվիա), բեմանկարչությունը՝ Ա․Ջ․ Վայսբարդի (ԱՄՆ), նամակների թարգմանությունը՝ Զավեն Բոյաջյանի:

Ինպես տեղեկացանք ներկայացման բեմափորձերին ներկա գտնված ու լավատեղյակ աղբյուրներից, ներկայացումն ուղեկցվում է բազմաթիվ հրեական խորհրդանիշներով, բեմից Թորա է հնչում, կերկերուն ձայներով Թորա են կարդում… Հետաքրքիր է՝ մեր օրերում հայ ժողովուրդն էլ ուրիշ դարդ ու ցավ չունի՞, որ պետք է գնա ներկայացում նայի Մարքսի թարախոտ ֆուրունկուլների (թարախաբշտիկների, չիբանների), թութքի (գեմառոյի) և ամեն նամակում Էնգելսից փող խնդրելու մասին…

Ամեն ինչ հասկանալի է դառնում, իր տեղն է ընկնում, երբ գիտակցում ենք, թե ով է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնողը, և մեկ էլ այն, որ հիշյալ թատրոնը գործում է հենց ԿԳՄՍ ենթակայության ներքո: Սա՛ է հենց տրագիկոմեդիան…

Արթուր Հովհաննիսյան


Դիտվել է՝ 2580

Մեկնաբանություններ